Մատչելիության հղումներ

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը յոթերորդ նիստն է անցկացրել


Դավիթ Հարությունյան, արխիվ
Դավիթ Հարությունյան, արխիվ
Երեկ Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի յոթերորդ նիստը՝ հանձնաժողովի անդամ, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ «Սոցիալական պետության սահմանադրական սկզբունքի իրացման երաշխիքները» հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Դավիթ Հարությունյանը:

«Դատական իշխանության գործունակության ու անկախության ամրապնդման հիմնախնդիրները» հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ զեկույցով են հանդես եկել հանձնաժողովի անդամներ Գագիկ Ղազինյանը, Գրիգոր Մուրադյանը:

Հանձնաժողովի անդամները քննարկել են վերոնշյալ հիմնախնդիրների հայեցակարգային մոտեցումները:

Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 22-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG