Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ը «կշարունակի լայն ներգրավվածությունը Հայաստանի հետ»


Վիկտորիա Նյուլանդ, արխիվ

Վիկտորիա Նյուլանդ, արխիվ

«Սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը միանալու է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությանը, ինչը անհամատեղելի է [Եվրամիության հետ] Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման հետ», - հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նյուլանդը երեկ ամերիկյան Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եվրոպական հարցերով ենթահանձնաժողովում կայացած լսումների ժամանակ:

Այդուհանդերձ, ընդգծել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը, «ինչպես Եվրամիությունը, այնպես էլ Հայաստանը նվիրված են մնում հարաբերությունների խորացմանը և ուսումնասիրում են այդ գործընկերությունը շարունակելու ուղիները»:

«Միացյալ Նահանգները ևս կշարունակի լայն ներգրավվածությունը Հայաստանի հետ՝ եվրատլանտյան ինտեգրման ուղղությամբ, ներառյալ՝ տնտեսական ոլորտում», - Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հայտարարել է Նյուլանդը Եվրամիության Արևելյան գործընկերության թեմայով լսումների ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG