Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի արտահերթ նիստը տապալվեց


Ազգային ժողովի դատարկ դահլիճը, արխիվ
Ազգային ժողովի դատարկ դահլիճը, արխիվ
Այսօր ժամը 12-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստը, որում քննարկվելու էր, մասնավորապես, կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, տապալվեց՝ քվորում չլինելու պատճառով:

Արտահերթ նիստի նախաձեռնությամբ հանդես են եկել խորհրդարանի ոչ իշխանական ուժերը՝ հավաքելով անհրաժեշտ 44 ստորագրությունները: Խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը, սակայն, բոյկոտեց նիստը և, ամենայն հավանականությամբ, նույն կերպ կվարվի նաև ժամը 15-ին, երբ, ըստ Ազգային ժողովի կանոնակարգի, քվորումի առկայության դեպքում նիստը դեռ կարող է կայանալ:

Տեղեկանալով նիստի տապալման մասին՝ ակտիվիստները բողոքի երթով ուղղվեցին դեպի իշխող Հանրապետական կուսակցության գրասենյակ:


Մանրամասները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG