Մատչելիության հղումներ

Վենեսուելայում ապրանքները թանկ վաճառելու համար 100 գործարար է ձերբակալվել


Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ելույթի ժամանակ, արխիվ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ելույթի ժամանակ, արխիվ

Վենեսուելայի նախագահը հայտարարել է, թե ավելի քան 100 գործարար է ձերբակալվել ապրանքները բարձր գնով վաճառելու հետևանքով:

Նախագահ Նիկոլաս Մադուրոն մտադիր է առուվաճառքի համար ամրագրել 15-30 տոկոս շահութաբերության սահման:

Սեպտեմբերին Վենեսուելայում ստեղծվել է հատուկ գործակալություն՝ ֆինանսական ճգնաժամից դուրս գալու և տնտեսության պաշտպանության նպատակով: Երկրի խորհրդարանը հավանության է արժանացրել նախագահին նոր լիազորություններով օժտելու առաջարկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG