Մատչելիության հղումներ

Ուորլիքը Վիեննայում կքննարկի Ղարաբաղի հարցը


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում պատասխանում է «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, 5-ը նոյեմբերի, 2013թ․

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում պատասխանում է «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, 5-ը նոյեմբերի, 2013թ․

Միացյալ Նահանգներից ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնում է Վիեննա՝ մասնակցելու ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստին: Այդ մասին համանախագահը գրել է Twitter-ում:

Ամերիկացի դիվանագետը տեղեկացնում է, որ պատրաստվում է Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկել ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Դենիել Բաերի, այլ պատվիրակությունների հետ:

Նոյեմբերի սկզբին Մինսկի խմբի համանախագահները այցելեցին տարածաշրջան և ստացան ամսվա վերջին հանդիպելու՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների համաձայնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG