Մատչելիության հղումներ

Ռումինիայում հետախուզվողը հայտնաբերվել է Ծաղկաձորում


Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների և Հրազդանի բաժնի ծառայողները երեկ Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկից հայտնաբերել և բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 23-ամյա Ահմադ Աբուբաքերին, որը նոյեմբերի 8-ից Ռումինիայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով: Այդ մասին հայտնում է Հայաստանի ոստիկանությունը իր պաշտոնական կայքէջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG