Մատչելիության հղումներ

Շարմազանով․ «Անկարայի հերթական բացահայտ բլեֆը»


Էդուարդ Շարզամանով, արխիվ

Էդուարդ Շարզամանով, արխիվ

«Կարծում եմ՝ սա պաշտոնական Անկարայի հերթական բացահայտ բլեֆն է: Այնուհանդերձ եթե Թուրքիան ցանկանում է, որ անվստահության մակարդակը նվազի, ապա պետք է գիտակցի, որ գնդակն իր կիսադաշտում է», - հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի այն հայտարարությունը, թե Թուրքիայի նկատմամբ Հայաստանի անվստահությունը պետք է հաղթահարվի:

Անվստահությունը հաղթահարելու համար Թուրքիան պետք է դադարեցնի Հայաստանի շրջափակումը, չմիջամտի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին եւ վերջ դնի Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը, Ազգային ժողովի փոխնախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ասել է Շարմազանովը:

Ըստ լրատվական գործակալությունների՝ Դավութօղլուն վերոհիշյալ հայտարարությունը արել է թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, հավելելով, թե «միաժամանակ, Ադրբեջանի արդարացի պահանջները պետք է հաշվի առնվեն»: Նա նաև հավաստիացրել է, թե Թուրքիան ջանքեր է գործադրում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG