Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվայում կրակել են Միգրանտների ֆեդերացիայի նախագահի վրա


Մոսկվայում անհայտ անձը կրակել է Միգրանտների ֆեդերացիայի փոխնախագահ Մայիս Կուրբանովի վրա, նա վիրավորվել է։

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, հանցագործությունը կատարվել է նախանցած գիշեր՝ իրավապաշտպանի տան մուտքի մոտ․ երբ Կուրբանովը տուն էր վերադառնում, մի կին թիկունքից կրակել է տրավմատիկ ատրճանակով։

Ֆեդերացիան սա կապում է ներգաղթյալների իրավունքների ակտիվ պաշտպանությամբ զբաղվող Մայիս Կուրբանովի գործունեության հետ։

Ինքը իրավապաշտպանը ևս ռուսաստանյան լրատվամիջոցներին ասել է, որ սա ազգայնականների ձեռքի գործն է, այդ օրը ինչ-որ խումբ իրեն անընդհատ հետևել է։

Ոստիկանությունը այսօր հայտարարել է, որ հանցագործությանը մասնակցության կասկածանքով մի կնոջ է ձերբակալել: Ըստ ոստիկանության խոսնակի՝ հարձակման մեջ ներգրավված անձանց առաջադրվելու է խուլիգանության մեղադրանք, որը ենթադրում է առավելագույնը յոթ տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG