Մատչելիության հղումներ

Ալիևը շարունակում է հանդիպումները Անկարայում


Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները՝ տիկնանց հետ, Անկարայում կայացած հանդիսության ժամանակ, 12-ը նոյեմբերի, 2013թ․
Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները՝ տիկնանց հետ, Անկարայում կայացած հանդիսության ժամանակ, 12-ը նոյեմբերի, 2013թ․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Անկարայում շարունակում է հանդիպումները Թուրքիայի ղեկավարության հետ։

Երկրի նախագահ Աբդուլա Գյուլի հետ հանդիպմանը հաջորդել է արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ հանդիպումը, որի ընթացքում զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական համագործակցությունը։

Ալիևը իր երախտագիտությունն է հայտնել Թուրքիային Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանին ցուցաբերած աջակցության համար, Հայաստանին կրկին մեղադրելով «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը խոչընդոտելու» մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG