Մատչելիության հղումներ

Թուրքիան Շվեյցարիային խնդրել է աջակցել Ղարաբաղյան հարցի լուծմանը


Today's Zaman թուրքական թերթն այսօր տեղեկացնում է, որ Թուրքիան Շվեյցարիային խնդրել է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու հարցին` դրանով իսկ ճանապարհ հարթելով Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու` Անկարայի մտադրության համար:

Թերթի դիվանագիտական աղբյուրների համաձայն` հոկտեմբերի կեսերին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Շվեյցարիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և բացել սահմանը, սակայն Հայաստանը նախ պետք է ազատի «օկուպացված շրջանները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG