Մատչելիության հղումներ

Անկարայում հանդիպեցին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները


Աբդուլա Գյուլը Իլհամ Ալիևի կրծքին է ամրացնում «Պետական նշանը», Անկարա, 12-ը նոյեմբերի, 2013թ․

Աբդուլա Գյուլը Իլհամ Ալիևի կրծքին է ամրացնում «Պետական նշանը», Անկարա, 12-ը նոյեմբերի, 2013թ․

Այսօր Անկարայում կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Աբդուլա Գյուլի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ երկու երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները՝ հիմնված ռազմավարական համագործակցության վրա, հաջողությամբ զարգանում են քաղաքական, տնտեսական, էներգետիկ և մյուս բոլոր ոլորտներում, և որ Ալիևի այս պաշտոնական այցը կնպաստի կապերի հետագա ամրապնդմանը: Նրանք համոզմունք են հայտնել, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները հետագայում ևս մշտապես կզարգանան:

Հանդիպումից հետո Գյուլը և Ալիևը հայտարարություններով են հանդես եկել մամուլի համար:

Հանդիպմանը նախորդած հանդիսավոր միջոցառման ժամանակ երկու պետությունների ղեկավարները միմյանց պարգևատրել են, համապատասխանաբար, Թուրքիայի «Պետական նշան» և Ադրբեջանի «Հեյդար Ալիև» մեդալներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG