Մատչելիության հղումներ

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը քննադատել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիին, ով հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը հետ կանգնեց աշխարհի ուժեղագույն երկրների հետ իր միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու հնարավորությունից:

Զարիֆը հայտարարել է, թե Քերրիի «հակասական հայտարարությունները» վնասեցին բանակցային գործընթացը:

Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունների հերթական փուլը պաշտոնական Թեհրանի և վեց գերտերությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև կայացավ անցած շաբաթ Ժնևում, հաջորդ հանդիպումը նախատեսված է մոտ մեկ շաբաթից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG