Մատչելիության հղումներ

Երեկ Շանթ Հարությունյանի գրաֆիտին հայտնվել էր Երևանի կենտրոնական փողոցներում


Կալանավորված Շանթ Հարությունյանի գրաֆիտի նկարները մայրաքաղաքի կենտրոնական փողոցների շենքերի պատերին երեկ մնացել էին մեկ ժամից ոչ ավելի: Ոստիկանները շատ արագ վերացրել էին դրանք, իսկ հեղինակներից ոմանց` բերման ենթարկել:

Բերման ենթարկվածներից «Արտ լաբորատիա» խմբի անդամ Արթուր Պետրոսյանը «Ազատության»-ը փոխանցեց, թե այդկերպ իրենք փորձել են իրենց բողոքն արտահայտել գործող վարչակազմի դեմ:

«Եթե մարդ իրեն փորձում է անձ զգալ այս երկրում, պետք է դիմադրի», - ասաց նա:

Պետրոսյանից բացի, երեկ երեկոյան բերման էին ենթարկվել «Արտ լաբորատորիա»-ի ևս երեք ակտիվիստներ` «գույքը դիտավորությամբ փչացնելու կամ վնասելու» համար: Չորս ժամ ոստիկանության բաժնում պահելուց հետո երիտասարդներին ազատ են արձակել` առանց մեղադրանք առաջադրելու:

«Այնպիսի տպավորություն էր, որ ինչ-որ շատ կարևոր հանցագործների են բերել, ովքեր մեծ հանցագործություն են կատարել, և ամբողջ Արաբկիրի բաժինը անընդհատ վազվզոցի մեջ էր», - փոխանցեց Արթուր Պետրոսյանը:


Լիաննա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG