Մատչելիության հղումներ

Ռուսաստանում գազի պայթյունից 4 մարդ է զոհվել, ևս 6-ը վիրավորվել է


Այսօր առավոտյան կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել մերձմոսկովյան Զագորսկիե Դալի ավանի 9-հարկանի բնակելի շենքում: Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, զոհվել է չորս մարդ, բոլորը՝ մեկ բնակարանի բնակիչներ, այդ թվում՝ վեց ամսական մի երեխա, ևս վեց մարդ մարմնական վնասվածքներ է ստացել:

Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել հակահրդեհային անվտանգության պահանջների խախտման հատկանիշով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG