Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետը Ստեփանակերտում է


Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետների հանդիպումը, լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի

Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետների հանդիպումը, լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի շրջանակում կայացել են Տարոն Մարգարյանի հանդիպումները Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ:

Բակո Սահակյանը հանդիպման ժամանակ առանձնակի կարևորել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտի կենտրոնում Ազատամարտիկների այգու հիմնման նախագծի իրականացումը: Նախագծի եռաչափ տարբերակը ներկայացվել է Ղարաբաղի նախագահին և հավանության արժանացել:

Այսօր առավոտյան Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի և Ղարաբաղյան պատերազմի զոհերի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG