Մատչելիության հղումներ

Աշոտյանը Մոսկվայում հանդիպեց ռուսաստանցի պաշտոնակցին


Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանով, արխիվ

Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանով, արխիվ

Մոսկվա պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հետ:

Հայաստանի կրթության և գիտության նախարարության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի այս տարվա հոկտեմբերի 1-ի 15-րդ նիստի արձանագրության կրթության և գիտության ոլորտին առնչվող հարցեր, այդ թվում` Հայաստանում ռուսական գիմնազիայի բացման գործընթացը, Ռուսաստանի հայաշատ քաղաքների հանրակրթական դպրոցներում հայերենի դասավանդման հնարավորությունը, Երևանում Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի բացման եզրափակիչ փուլի հետ կապված ընթացքը, ինչպես նաև Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանին գիտահետազոտական համալսարանի կարգավիճակ շնորհելու և գործունեության նոր համաձայնագրի ստորագրման ընթացքը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել նախանշված ուղղություններով նախագծերն արդյունավետ և հնարավորինս կարճ ժամկետներում կյանքի կոչելու համար, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG