Մատչելիության հղումներ

logo-print

Փորձագետներն ասում են, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը որոշել է հրաժարվել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրից:

Ուկրաինայի նախագահը շաբաթ օրը մեկնել էր Մոսկվա` Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, սակայն մինչև կիրակի երեկոյան հանդիպման մասին տեղեկություններ չեն հրապարակվել:

«Յանուկովիչը որոշել է հրաժարվել ասոցացման մասին պայմանագրից, որովհետև վախենում է ազատ թողնել Յուլիա Տիմոշենկոյին և վախենում է նաև, որ Կրեմլի ազդեցության տակ գտնվող ուկրաինական էլիտան իր դեմ ըմբոստանա», - ասում է փորձագետ Յուրի Լուցենկոն:

Յանուկովիչի ղեկավարած Ռեգիոնների կուսակցության անդամ, պատգամավոր Օլեգ Ցարևը ասել է, թե Ուկրաինան դեռ պատրաստ չէ ստորագրել ասոցացման մասին պայմանագիրը և պետք է մի լավ մտածի նման քայլ անելուց առաջ, քանի որ երկիրն ըստ էության կիսված է երկու մասի:

Փորձագետները պնդում են, որ Կրեմլը ուժեղացրել է ճնշումը Յանուկովիչի վրա:

Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը հայտարարել է, որ Ուկրաինան պաշտոնապես կհայտարարի Եվրամիության հետ նախատեսված պայմանագրից հրաժարվելու մասին: Գլազևը նաև հավելել է, որ Ուկրաինան դեֆոլտի առջև է կանգնած և Օստապ Բենդերի՝ «Արևմուտքը մեզ կօգնի» բանաձևը իրավիճակը չի կարող փրկել:

Փոխարենը Պուտինի խորհրդականն իր հերթին «Նյու Վասյուկի» է խոստանում Ուկրաինային, եթե այն հրաժարվի եվրաինտեգրումից: Խոսքը տասնյակ միլիարդների ներդրումների մասին է՝ այդ թվում նաև ատոմային էներգետիկայի ոլորտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG