Մատչելիության հղումներ

Արարատում քվեարկեց ընտրողների 67.5 տոկոսը


Ընտրություններ Հայաստանում. կինը քվեարկելուց առաջ ծանոթանում է ընտրատեղամասի պատին փակցված ընտրացուցակներին, արխիվ
Ընտրություններ Հայաստանում. կինը քվեարկելուց առաջ ծանոթանում է ընտրատեղամասի պատին փակցված ընտրացուցակներին, արխիվ
Արարատի քաղաքապետի կիրակի օրը անցկացված ընտրություններին մասնակցել է 8 հազար 931 ընտրող։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին թիվ 18 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից։

Արարատի ընտրողների ընդհանուր թիվն է 13 հազար 218:

Արարատի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու, «Արարատյան ավտոկայանի» տնօրեն Հայկ Հայկյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու, կուսակցության առաջնոդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի արտադրության պետ Սամվել Բարսեղյանը։


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG