Մատչելիության հղումներ

logo-print

Փաշինյանին թույլ չեն տվել տեսակցել նոյեմբերի 5-ի դեպքերից հետո կալանավորված անձանց


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմարկը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմարկը

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսնելու, թե ինչ պայմաններում են պահվում նոյեմբերի 5-ի իրադարձություններից հետո կալանավորված անձինք: Պատգամավորը հայտարարում է, որ քաղաքացիական հագուստով քրեակատարողական հիմարկի պետը իրեն թույլ չի տվել տեսակցել կալանավորվածներին։

«Մեջբերեցի «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածը, որտեղ ասվում է, որ ԱԺ պատգամավորները կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն (այդ թվում այն խցեր, որտեղ պահվում են կալանավորված անձինք), ինձ ասացին, սակայն, որ չեն կարող նման հնարավորություն տալ, չեն կարող խցերի դռները բացել»,- հայտարարում է պատգամավորը, ով պահանջել է հիմնարկի պետին իր ասածները հիմնավորել օրենքով կամ որևէ այլ իրավական ակտով:

«Չկարողացան որևէ հիմնավորում ներկայացնել: Առաջարկեցի համատեղ արձանագրություն կազմել: Հրաժարվեցին: Պետի տեղակալ ներկայացած անձին առաջարկեցի հեռախոսի ձայնագրիչի առաջ շարադրել և հիմնավորել դիրքորոշումը: Հրաժարվեց, և ըստ էության փախավ: Փորձեցի կապ հաստատել արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ, չհաջողվեց»,- ասում է Փաշինյանը։

Պատգամավորը տեղի ունեցածի կապակցությամբ պարզաբանում է ակնկալում արդարադատության նախարարից։ Նա այսօր ժամը 22.00-ին կրկին պատրաստվում է այցելել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունների շրջանակներում և ակնկալում է, որ արդարադատության նախարարը կձեռնարկի համապատասխան միջոցառումներ:

Փաշինյանը ավելի վաղ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել էր Շանթ Հարությունյանին, վերջինս պատգամավորին պատմել էր, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և փոխոստիկանապես Հունան Պողոսյանը իրեն ծեծի են ենթարկել։ Ոստիկանապետը հերքել է Շանթ Հարությունյանի պնդումները։
XS
SM
MD
LG