Մատչելիության հղումներ

ԵՄ-ն և Թուրքիան քննարկում են վիզային ռեժիմի ազատականացման հարցը


Եվրամիության ընդարձակման գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլե

Եվրամիության ընդարձակման գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլե

Արդեն առաջիկա շաբաթներին Թուրքիան և Եվրամիությունը կարող են լուրջ առաջընթաց արձանագրել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններում: Այս մասին Անկարայում ուրբաթ երեկոյան հայտարարել է Եվրամիության ընդարձակման գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ բանակցությունների ավարտին:

«Հուսով եմ, որ առաջիկա մի քանի շաբաթներին կենտրոնացված ջանքերի գործադրման դեպքում մենք կարող ենք լուրջ արդյունքի հասնել ազատ վիզային ռեժիմի սահմանման հարցում»,- Zaman-ի փոխանցմամբ հայտարարել է եվրոպացի պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG