Մատչելիության հղումներ

Առաջընթաց` Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում


Շվեյցարիա -- Քեթրին Էշթոնը և Ջավադ Զարիֆ

Շվեյցարիա -- Քեթրին Էշթոնը և Ջավադ Զարիֆ

Արևմուտքը դրական է գնահատում Ժնևում Իրանի հետ երեք օր շարունակ ընթացող բանակցությունները, որոնք նվիրված են իսլամական հանրապետության միջուկային ծրագրի ճակատագրին:

Այս բանակցություններին, որոնց մասնակցում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամները, մեկնարկել են հինգշաբթի օրը:

Բանակցությունների հերթական փուլի մեկնարկից առաջ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հագն այսօր հայտարարել է.- «Բանակցային այս փուլում բավական դրական տեղաշարժ ենք արձանագրել: Դրա հետ մեկտեղ դեռ կան խնդիրներ, որոնք սպասում են իրենց լուծմանը»:

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի համոզմամբ ևս Ժնևում ընթացող բանակցությունները արդյունավետ են:

Առաջիկա ժամերին Իրանի արտաքին գործերի նախարարը մի շարք եռակող բանակցություններ կանցկացնի, մասնավորաբար, Եվրամիության արտաքին քաղաքականության գլխավոր պատասխանատու Քեթրին Էշթոնի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG