Մատչելիության հղումներ

logo-print

Բարեգործական ջոկատը Գյումրիում բնակարան է նվիրելու մեկ բազմազավակ ընտանիքի


Դեկտեմբերի 7-ին` երկրաշարժի 25-րդ տարելիցի օրը, Գյումրիում տնակում ապրող բազմազավակ անապահով մի ընտանիք կունենա իր բնակարանը:

Շիրակի թեմի բարեգործական ջոկատի 30 երիտասարդներ որոշել են պատրաստել հատուկ բացիկներ, դրանք վաճառել մեկ դոլարին համարժեք խորհրդանշական գնով, և 15 հազար բացիկների վաճառքից ստացված գումարով Գյումրիում գնել երկսենյականոց բնակարան:

«15 հազար բացիկ ենք տպել, պատրաստի կա: Դրանց 60 տոկոսը արդեն տեղաբաշխվել է: Այսինքն` եկել են կամավորներ, բուհեր, հիմնարկներ կազմակերպություններ, ովքեր պատրաստակամություն են հայտնել այդ բացիկները վերցնել և տարածել իրենց ընկերների, ծանոթների շրջապատում: 15 հազար դոլարով կարող ենք Գյուրիում գնել երկու սենյականոց բնակարան բազմազավակ ընտանիքի համար: Բնականաբար, կընտրվի այնպիսի ընտանիք, որը ունի հեռանկար, ձգտում է հասնել ինչ-որ բանի` չնայած ներկայիս վատ պայմաններին, և բազմազավակ է, որպեսզի կարողանանք բնակարան նվիրելով փոխել ինչ-որ մարդկանց ճակատագրեր», - «Ազատության»-ն ասաց բարեգործական ջոտատի պատասխանատու Սոնա Խաչատրյանը:

Գյումրիում մոտ 4500 ընտանիք դեռ ապրում է ժամանակավոր տնակներում: Այդ ընտանիքների մեծ մասը սոցիալապես անապահով է, և նրանցից շատերի նկատմամբ պետությունը բնակարանով ապահովելու պարտավորվածություն չունի:

«Կառավարությունը կարող էր այս հարցը լուծել, բայց` շատ տարիներ հետո: Անձամբ ես դժվար թե կարողանայի երկու շաբաթ ապրել այդ պայմաններում, բայց մարդիկ ապրում են 25 տարի… Կառավարությունը կարող է լուծել այս հարցը, բայց… ևս 25 տարի անց: Մենք շատ ուրախ ենք մեր կառավարությանն օգնելով: Տալով մեկ ընտանիքի բնակարան` մենք ոչ թե ցանկություն ունենք ցույց տալ կառավարությունը, թե` տեսեք, դուք չտվեցիք, մենք տվեցինք: Ոչ: Ընտանիքներն այնքան շատ են, որ մենք ինչքան էլ ակցիա անենք, չենք կարողանա բոլորին բնակարան տալ: Ի վերջո կառավարությունը պետք է տա», - ասաց ջոկատի անդամ Էլզա Գինոսյանը:
XS
SM
MD
LG