Մատչելիության հղումներ

logo-print

Նոր պաշտոնանկություն և նշանակում գլխավոր դատախազությունում


Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան

Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով, զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ, իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Ռաֆայելյանի վրա է դրվել գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի պարտականությունների կատարումը:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Նիկողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից անձնական դիմումի համաձայն, փոխանցում է դատախազության պաշտոնական կայքէջը:

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանի նշանակումից հետո դատախազությունում աշխատանքից ազատվել են տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG