Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է Վիկտոր Խրիստենկոյին


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջից

Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջից

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Հայաստանի համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ է քննարկվել հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակության հետ նախագահ Սերժ Սարգսյանի այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Այդ համատեքստում անդրադարձ է եղել նախօրեին ստորագրված Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության խորացման մասին հուշագրին և աշխատանքային խմբերի առաջին հանդիպման արդյունքներին, որը, Խրիստենկոյի գնահատմամբ, արդյունավետ և հաջող ընթացք է ունեցել: Կողմերի համոզմամբ՝ հուշագրի ստորագրմամբ համագործակցության ամուր հիմք է դրվում Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը և Վիկտոր Խրիստենկոն երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու մասին հայտարարությունից և Մաքսային միության անդամ երկրների ղեկավարների կողմից այդ կապակցությամբ կայացված որոշումից հետո զգալի աշխատանք կա իրականացնելու, և վերահաստատել են պատրաստակամությունը սերտ գործակցությամբ այդ աշխատանքներն իրականացնելու և հիշյալ գործընթացները հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG