Մատչելիության հղումներ

Հայաստանի ԶՈւ տեսչական խումբը տեսչություններ է անցկացնում Թուրքիայում


Թուրքիայի զինված ուժերի Patriot հակահրթիռային համակարգերը, արխիվ
Թուրքիայի զինված ուժերի Patriot հակահրթիռային համակարգերը, արխիվ
Նոյեմբերի 5-12-ը Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈւ) մասին պայմանագրի շրջանակներում Հայաստանի Զինված ուժերի տեսչական խմբի կողմից Թուրքիայի տարածքում անցկացվում են հայտարարված վայրերի տեսչություններ:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մեկ այցի ընթացքում կիրականացվեն երկու տեսչություններ` համաձայն ԵՍԶՈւ պայմանագրի «Տեսչություններ» արձանագրության 17 կետի:

Տեսչության առարկաներն են (հսկողության օբյեկտներ)` Թուրքիայի զինված ուժերի 3-րդ դաշտային բանակի 9-րդ բանակային կորպուսի Արդահանում և Սարիղամիշում տեղակայված բրիգադները:

Տեսչության ընթացքում կստուգվեն պայմանագրով սահմանափակվող տեխնիկայի և սպառազինության՝ մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, հրետանի, քանակը և դրանց առկայությունը հսկողության օբյեկտներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG