Մատչելիության հղումներ

Մի քանի ակտիվիստ ազատ է արձակվել


Նոյեմբերի 5-ի իրադարձությունները Երևանի Մաշտոցի պողոտայում
Նոյեմբերի 5-ի իրադարձությունները Երևանի Մաշտոցի պողոտայում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնից գիշերվա ընթացքում ազատ են արձակել երեկ երեկոյան Մաշտոցի պողոտայից բերման ենթարկված մի քանի քաղաքացիական ակտիվիստներ: Այս մասին հայտնի է դարձել, մասնավորապես, նրանց կողմնակիցների ֆեյսբուքյան գրառումներից:

Այս պահին եղած նախնական տեղեկությունների համաձայն՝ ազատ են արձակվել Վիլեն Գաբրիելյանը, ով Facebook-ում հայտնի է «Նավակ ճոճող» մականունով, Վահրամ Սողոմոնյանը, Կարեն Հարությունյանը, Վահագն Մինասյանը և այլք: Վիլեն Գաբրիելյանին մեղադրանք չի առաջադրվել` նա ներգրավվել է որպես վկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG