Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր գործիչ, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը դիմել է Լատվիայի իշխանություններին` իրեն այդ երկրի քաղաքացիություն շնորհելու խնդրանքով:

«Լատվիական քաղաքացիությունը ինձ հնարավորություն կտա անարգել քաղաքական գործունեությամբ զբաղվել Ռուսաստանի տարածքում», - նշել է Կասպարովը Լատվիայի խորհրդարանականներին ուղղված նամակում: Միաժամանակ, նա ընդգծել է, որ չի ցանկանում հրաժարվել ռուսական քաղաքացիությունից:

Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Կասպարովի հարազատներից ոմանք արդեն իսկ բնակություն են հաստատել Լատվիայում:

«Լատվիայի հետ կապված ես նաև լավ հիշողություններ ունեմ: 1970-ին 7 տարեկան հասակում ես այստեղ կարևոր հաղթանակ եմ տարել», - ասել է Կասպարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG