Մատչելիության հղումներ

Գերմանիան Հայաստանին մոտ 113 միլիոն եվրոյի վարկեր և գրանտներ կտրամադրի


Լուսանկարը՝ ֆինանսների նախարարության

Լուսանկարը՝ ֆինանսների նախարարության

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը այսօր ստորագրել են երկու երկրների կառավարությունների միջև 2012 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը:

Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ համաձայնագրի շրջանակներում Հայաստանի կառավարությունը հնարավորություն է ստանում Վերականգնման վարկերի բանկից (KfW) ստանալ մինչև 108․5 միլիոն եվրոյի արտոնյալ վարկեր և 4․25 միլիոն եվրոյի դրամաշնորհներ վեց ծրագրի իրականացման համար:

Մինչև 75 միլիոն եվրոյի վարկ, մասնավորապես, նախատեսված է «Հոսանքահաղորդման համակարգ» (Հայաստան - Վրաստան բարձրավոլտ հոսանքահաղորդման գիծ) ծրագրի, մինչև 18․5 միլիոնի վարկ՝ «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում, 1-ին փուլ» ծրագրի, մինչև 15 միլիոն եվրոյի վարկ՝ Գերմանա-հայկական հիմնադրամ (ԳՀՀ) «Կայուն տնտեսական զարգացում» առաջնահերթ ոլորտի ծրագրի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG