Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը հայտարարում է «քաղաքական ահաբեկման դրսևորման» մասին


Հայ ազգային կոնգրեսի լոգոն
Հայ ազգային կոնգրեսի լոգոն
«Նոյեմբերի 1-ին Ոստիկանությունը արագ հայտնաբերել է Կոնգրեսի գրասենյակ ներխուժած զինված անձին և խոստովանական բացատրություն ստանալուց հետո նույնքան արագ ազատ է արձակել նրան», - այսօր տարածած հայտարարությունում նշում է Հայ ազգային կոնգրեսը։

«Իրենց իսկ բնորոշմամբ սպանության սպառնալիք կիրառած և խոստովանական բացատրություն տված անձը, ումից առգրավվել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դաշույնները, ազատ է արձակվել, և մինչ այս պահը օրենքի խախտմամբ քրեական գործ չի հարուցվել և սպանության սպառնալիք տված անձը չի ձերբակալվել և չի կալանավորվել: Սա հիմք է տալիս մտածելու, որ տվյալ անձը վայելում է իշխանությունների հովանավորությունը, եթե չի գործել նրա անմիջական հանձնարարությամբ», - հայտարարում է ընդդիմադիր կուսակցությունը։

Հայ ազգային կոնգրեսը, գնահատելով սա որպես քաղաքական ահաբեկման դրսևորում, հայտարարում է, որ «նման ճղճիմ մեթոդները վկայում են իշխանության օրեցօր թուլացման մասին և հոգեվարքի դրսևորում են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG