Մատչելիության հղումներ

logo-print

Մարգվելաշվիլին հույս ունի մյուս տարի ստորագրել Ասոցացման պայմանագիրը


Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլի

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլի

Վրաստանի նորընտիր նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հույս ունի առավելագույնը մեկ տարի անց ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը:

Մարգվելաշվիլին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ նոյեմբերի 27-ին մասնակցելու է Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթաժողովին, որի ընթացքում Վրաստանը ծրագրում է նախաստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: Վիլնյուսից հետո, ինչպես հայտարարել է Մարգվելաշվիլին, կշարունակվի երկարատև, մանրակրկիտ աշխատանքը մինչև 2014 թվականի սեպտեմբեր, երբ Վրաստանն արդեն կստորագրի Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ:

Գեորգի Մարգվելաշվիլին այսօր հայտարարել է նաև, որ հրաժարվում է Վրաստանի գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառուցած նախագահական նստավայրից և կնախընտրի կառավարության շենքում տեղակայված նախագահական նստավայրը: Սակայն դա ժամանակավոր լուծում է, մինչև կվերականգնվի Թբիլիսիի կենտրոնում գտնվող 19-րդ դարի շինությունը, որտեղ մի քանի տարի առաջ Վրաստանում ամերիկյան դեսպանատուն էր գործում: Իսկ Սաակաշվիլիի կառուցած նախագահական նստավայրի շենքը կտրամադրվի Վրաց-ամերիկյան համալսարանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG