Մատչելիության հղումներ

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ


Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության առաջնորդ (ՀԱԿ) Լևոն Տեր-Պետրոսյանը երկուշաբթի հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀԱԿ-ը, դեսպանի խնդրանքով Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի իր գնահատականները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ իր դիտարկումները:

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ փոխդեսպան Վուդվորդ Քլարկ Փրայսը, քաղաքական բաժնի ղեկավար Բրայան Ռորաֆը, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և վարչության անդամ Ավետիս Ավագյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG