Մատչելիության հղումներ

logo-print

Ալիևը Սարգսյանի հետ հանդիպման համաձայնություն է տվել


Մոլդովա - Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Քիշնևում, 8-ը հոկտեմբերի, 2009թ․

Մոլդովա - Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Քիշնևում, 8-ը հոկտեմբերի, 2009թ․

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը ծրագրվում է անցկացնել մինչև տարեվերջ: Այդ մասին այսօր Բաքվում լրագրողներին ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

Նա հայտնել է, որ դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համանախագահների այսօրվա հանդիպման ժամանակ քննարկված հարցերից մեկն էր:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պոպովը հայտնել է, որ Ալիևը հանդիպման համաձայնություն է տվել:

«Համանախագահները այսօր կմեկնեն Երևան: Այնտեղ մենք այդ հարցը կքննարկենք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հայաստանում դրա քննարկումից հետո կտարածվի պաշտոնական հայտարարություն: Հուսով ենք, որ երկու նախագահների հանդիպումը կարող է կայանալ մինչև տարեվերջ», - հայտարարել է ռուսաստանցի միջնորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG