Մատչելիության հղումներ

Ոստիկանություն․ ՀԱԿ գրասենյակում սպառնալիքներ էր տեղացել 56-ամյա սպիտակցին


Ոստիկանությունը տեղեկացնում է անցած ուրբաթ օրը Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ ներխուժած և սպառնալիքներ հնչեցրած անձին հայտնաբերելու մասին:

«Նոյեմբերի 1-ին, ժամը 12:35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Սարյան 38 հասցեում երկու դանակներով զինված մի տղամարդ սպառնալիքներ է տվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից կես ժամ առաջ, մոտ 50-55 տարեկան մի տղամարդ մտնելով հիշյալ հասցեում գտնվող Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ՝ սպանության սպառնալիքներ է տվել», - ասված է Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:

«Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպառնալիքներ տված անձը Սպիտակ քաղաքի բնակիչ, 1957 թվականին ծնված Արսեն Օհանյանն է: Նոյեմբերի 2-ին, ժամը 1:15-ին, Օհանյանը հայտնաբերվել է Երևանի Թումանյան 3 շենքի մոտ ու բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն: Անձնական խուզարկությամբ Արսեն Օհանյանի մոտ հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող երկու դանակները՝ շեղբի 11 սանտիմետր երկարությամբ», - տեղեկացնում է ոստիկանությունը:

Քննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG