Մատչելիության հղումներ

Սիրիական ընդդիմությունը պայմաններ է առաջադրում


Սիրիական ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ ալ-Ջարբա, արխիվ

Սիրիական ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ ալ-Ջարբա, արխիվ

Սիրիայի ընդդիմության հիմնական խմբավորման ղեկավարը հայտարարել է, որ չի մասնակցի արդեն 2․5 տարի ձգվող քաղաքացիական պատերազմին վերջ դնելու նպատակով Ժնևում կազմակերպվող բանակցություններին Սիրիայի իշխանությունների հետ, եթե հստակ չլինի, որ նախագահ Բաշար ալ-Ասադը լքելու է աթոռը։

Սիրիական ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ ալ-Ջարբան այդ մասին ասել է երեկ Արաբական երկրների լիգայի արտգործնախարարների արտակարգ հավաքի ընթացքում։

Ալ-Ջարբան նաև նշել է, որ չեն կարող հանդուրժել «զավթիչ» Իրանի ներկայությունը բանակցային սեղանի շուրջ։

Սիրիական հակամարտության հետևանքով արդեն 100 հազարից ավելի մարդ է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG