Մատչելիության հղումներ

Ամերիկացի կոնգրեսականները և Սպիտակ տունը բացառել են ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին ներում շնորհելու հնարավորությունը։

«Սնոուդենը մեծ վնաս է հասցրել երկրին և պետք է վերադառնա ու պատասխանատվություն կրի իր գործողությունների համար», - ասել է Սպիտակ տան խորհրդական Դեն Փֆեյֆերը։

Սնոուդենը դիմել էր Գերմանիայի իշխանություններին՝ խնդրելով համոզել ԱՄՆ-ին վերացնել իր դեմ առաջադրված մեղադրանքը։

Ռուսաստանը երեք ամիս առաջ ժամանակավոր ապաստան է տրամադրել Միացյալ Նահանգների կողմից պետական դավաճանության մեջ մեղադրվող Էդուարդ Սնոուդենին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG