Մատչելիության հղումներ

Գյումրեցիները նախապատրաստվում են ձմռանը


«Ազատության» թղթակցի հետ զրույցներում գյումրեցիները պատմում են, թե ինչպես են նախապատրաստվող մոտեցող ձմռանը:

Բարձրացած սակագները մարդկանց ստիպում են տները ջեռուցելիս խիստ խնայողաբար օգտագործել գազն ու էլեկտրաէներգիան: Իսկ շատերը որոշել են վերադառնալ փայտին ու աթարին:

«Այնքան թանկ է, որ հնարավոր չէ գազ վառել», - ասաց միջին տարիքի մի տղամարդ:

Շատերն արդեն փայտ են ու աթար են գնել. - «Աթար, փայտ: Գնել ենք, տան եղած ծառների ճյուղերն էլ կկտրենք, կվառենք: Անասունը կա, աթարն էլ կեղնի: Բա ի՞նչ անենք»:

Մարդիկ կան, որ անգամ աղբից հավաքել ու պաշարել են այն ամենը, ինչը հնարավոր է ձմռանը այրել վառարաններում ու տաքանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG