Մատչելիության հղումներ

Տաջիկստանում ընդդիմադիր կուսակցությունը մտադիր է բոյկոտել նախագահական ընտրությունները


Տաջիկստանի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ բոյկոտելու է այս ամիս կայանալիք նախագահական ընտրությունները:

Երեկ տարածած հաղորդագրության մեջ կուսակցությունը հայտարարել է, թե քարոզարշավը երկրում անցնում է «Սահմանադրության խախտումներով» և «պետականորեն կազմակերպված կեղծիքներով»:

Ընդդիմադիր կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին մեղադրում է արտագնա աշխատանքի մեկնած հազարավոր քաղաքացիներից ստորագրություններ հավաքելն արգելելու մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԿԸՀ-ն խոչընդոտներ է հարուցում ընդդիմության միակ թեկնածու Օյնիհոլ Բոբոնազարովային գրանցելու հարցում` վկայակոչելով այն փաստը, որ մյուս հինգ թեկնածուները, որոնք, բացի գործող նախագահ Իմամոլի Ռահմոնից, հանրությանն անհայտ մարդիկ են, գրանցման համար անհրաժեշտ թվով ստորագրությունները հավաքելու հարցում խնդիրներ չեն ունեցել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG