Մատչելիության հղումներ

Սոբյանինը երկու պաշտոնյայի ազատել է աշխատանքից Բիրյուլյովոյի դեպքերի կապակցությամբ


Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանին

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանին

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը աշխատանքից ազատել է մայրաքաղաքի Հարավային վարչական շրջանի ղեկավար Գեորգի Սմոլեևսկուն և Արևմտյան Բիրյուլյովո շրջանի ղեկավար Վիկտոր Լեգավինին:

Այս կադրային որոշումները կապված են հոկտեմբերին Բիրյուլյովոյում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետ:

Սոբյանինը նշել է, որ շրջանի ղեկավարները պետք է պատասխանատվություն կրեն իրենց տարածքներում զանգվածային խախտումների համար, անգամ եթե ֆորմալ առումով այդ խախտումները կանխելը նրենց պարտականությունների մեջ չի մտել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG