Մատչելիության հղումներ

Վրաստանը Հայաստանին կվերադարձնի 470 տոննա կարտոֆիլը, որ հոկտեմբերի 27-31-ը քսան բեռնատար մեքենաներով հասցվել է Վրաստան, հաղորդում է «Գրուզիա օնլայն» կայքը՝ հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության տարածած տեղեկատվությանը:

Սադախլոյի մաքսակետում բեռների առաջնային զննության ժամանակ հայտնաբերվել են կարտոֆիլի վարակվածության նշաններ։ Կարտոֆիլի նմուշները ստուգվել են լաբորատորիայում, որի ընթացքում հաստատվել մոտ 115 տոննայի վարակվածությունը։ Մնացած կարտոֆիլը դեռ ստուգվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG