Մատչելիության հղումներ

Առաջիկա կիրակի օրը տեղի կունենա հազվադեպ երկնային երևույթ` այսպես կոչված Արեգակի հիբրիդ խավարում, երբ լրիվ և օղակաձև խավարումները հաջորդում են միմյանց:

Հայկական աստղագիտական ընկերության փոխանցմամբ՝ խավարման մասնակի փուլը կսկսվի Գրինվիչի ժամանակով (UTC) ժամը 10:05, իսկ լրիվ խավարումը՝ 11:05: Ժամը 12:47:36-ին Ատլանտյան օվկիանոսում` Փղոսկրի Ափից և Գանայից հարավ, կլինի առավելագույն փուլը, որը կտևի 1 րոպե 39 վայրկյան: Լրիվ խավարման առավելագույն շերտը կունենա 58 կիլոմետր լայնություն: Լրիվ խավարումը կավարտվի ժամը 14:28, իսկ խավարումն ամբողջությամբ՝ ժամը 15:28: Խավարումը դիտվելու է Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափերից սկսած մինչև Աֆրիկայի արևելյան ափերը: Հայաստանում խավարումը կդիտվի մասնակի` փոքր չափով միայն:

Այս խավարումը, ըստ Հայկական աստղագիտական ընկերության, 2013 թվականի Արեգակի երկու խավարումներից վերջինն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG