Մատչելիության հղումներ

logo-print
Associated Press լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Եվրոպայում միջազգային հանցախմբի ցանց է բացահայտել, որը կեղծ փաստաթղթեր է պատրաստել անօրինական ներգաղթյալների համար: Կեղծ փաստաթղթերով անօրինական ներգաղթյալները մուտք են գործել ու հաստատվել եվրոպական երկրներում:

Իրավապահների հաղորդմամբ՝ 29 մարդ է ձերբակալվել Ավստրիայում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում:

Չեխիայի ոստիկանության մամուլի քարտուղար Պավել Հանտակն ասել է, որ հանցախումբը կեղծ փաստաթղթեր է պատրաստել Հայաստանից, Թուրքիայից, արաբական պետություններից և ռուսախոս երկրներից անօրինական ներգաղթյալների համար: Նա հայտնել է, որ Չեխիայի ոստիկանությունը հոկտեմբերի 22-ին ձերբակալել է երեք հայի, մեկական ալժիրցու, մոլդովացու, թունիսցու և ուկրաինացու: Հանտակի փոխանցմամբ՝ ձերբակալվել է նաև հանցախմբի պարագլուխը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG