Մատչելիության հղումներ

Խոշոր ավտովթար Հալաբյան փողոցում․ կան տուժածներ


Այսօր առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Հալաբյան փողոցում, կան տուժածներ, այդ թվում՝ երկու երեխա:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի մասին տեղեկությունը նախարարությունում ստացվել է ժամը 11:13, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Վենտո» մակնիշի 34VU795, թիվ 5 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 4311Տ, թիվ 27 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 0851Տ , թիվ 37 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2838Տ, «Մերսեդես» մակնիշի, թիվ 52Ա երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2236Տ և «ԳԱԶել» մակնիշի 34TN174 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Ավտովթարի հետևանքով ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ութ մարդ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, երկուսը՝ հինգ և երեք տարեկան երեխաներ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ըստ հերթապահ բժիշկների՝ երկու երեխաների և ևս մեկ տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, մյուս տուժածները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Հրշեջ-փրկարարները գազազրկել են ավտոմեքենաները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG