Մատչելիության հղումներ

Իսրայելը չի հաստատում Սիրիային օդային հարվածներ հասցնելու մասին լուրը


Իսրայելա - սիրիական սահմանը Գոլանի բարձունքներում
Իսրայելա - սիրիական սահմանը Գոլանի բարձունքներում
Հաղորդվում է, որ իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Սիրիային, մինչդեռ Թել Ավիվը չի հաստատել այդ լուրերը:

«Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպությունը չորեքշաբթի ուշ երեկոյան հայտարարեց, որ պայթյուն է որոտացել նավահանգստային Լաթաքիա քաղաքի մերձակայքում տեղակայված ավիաբազայում:

Լիբանանյան զինված ուժերն էլ տեղեկատվություն տարածեցին, որ Իսրայելի օդուժի վեց ինքնաթիռ է անցել իրենց տարածքով:

Հիշեցնենք, Իսրայելը հարվածել է Սիրիային այս տարվա հունվար ու մայիս ամիսներին: Բացի այդ, Թել Ավիվը կասկածվում է հուլիսին Լաթաքիայի մոտակայքում ռազմածովային սահմանը խախտելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG