Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվայում չարտոնված ցույցի մասնակիցներ են ձերբակալվել


Ոստիկանները ձերբակալում են Մոսկվայի Տրիումֆալնայա հրապարակի ցույցի մասնակցին, 31-ը հոկտեմբերի, 2013թ․

Ոստիկանները ձերբակալում են Մոսկվայի Տրիումֆալնայա հրապարակի ցույցի մասնակցին, 31-ը հոկտեմբերի, 2013թ․

Հինգշաբթի օրը Մոսկվայի իրավապահները Տրիումֆալնայա հրապարակում ձերբակալել են չարտոնված ցույցի մի քանի մասնակիցների:

Երիտասարդ ակտիվիստների ձեռքին եղել են հակակառավարական կարգախոսներով պաստառներ ու դյուրավառ իրեր:

Ակցիան մաս է կազմել այսպես կոչված «Ռազմավարություն 31»-ի, որը ենթադրում է ակցիաներ 31 օր ունեցող ամիսների վերջին օրերին՝ այդպիսով ընդգծելով, որ երկրի Սահմանադրության 31-րդ հոդվածը երաշխավորում է ցույցերի անցկացման իրավունքը:

Երեկ ձերբակալվել է նաև չգրանցված «Այլ Ռուսաստան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Էդուարդ Լիմոնովը, երբ խմբի անդամների հետ մոտեցել է Տրիումֆալնայա հրապարակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG