Մատչելիության հղումներ

Մոսկվայի դատարանը որոշել է փակել «Ռոսբալտ»-ի կայքը


«Ռոսբալտ» լրատվական գործակալության լոգոն
«Ռոսբալտ» լրատվական գործակալության լոգոն
Մոսկվայի դատարանը որոշել է փակել «Ռոսբալտ» լրատվական գործակալության ինտերնետային կայքը՝ այդտեղ տեղադրված սկանդալային Pussy Riot փանք ռոք խմբի տեսանյութի պատճառով:

Ըստ դատարանի` տեսանյութը պարունակել է գռեհիկ արտահայտություններ:

Ապրիլին ուժի մեջ մտած օրենքը գռեհկաբանություն տարածող լրատվական գործակալությունների համար նախատեսում է 200 հազար ռուսական ռուբլի (շուրջ 6 հազար դոլար) տուգանք:

«Ռոսբալտ»-ի ներկայացուցիչները հակադարձել են, որ տեսանյութում նման արտահայտությունները ծածկվել են ձայնային նշաններով:

Լրատվական գործակալությունը հայտարարել է, որ դատարանի որոշումը մամուլի ազատության սահմանափակում է, և հայտնել է, որ բողոքարկելու է այն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG