Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազությունում շարունակվում են կադրային փոփոխությունները


Համաձայն գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի տեղեկատվության՝ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամաններով, սեփական դիմումների համաձայն մի խումբ աշխատակիցներ ազատվել են պաշտոններից։

Պաշտոնից, մասնավորապես ազատվել են գլխավոր դատախազության անձնակազմի բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Վաղարշակ Վարդանյանը, գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնի պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ալեքսան Անդրեասյանը, գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը, դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության պետ Գագիկ Գյանջումյանը:

Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով, դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանը նշանակվել է դատախազության աշխատակազմի ղեկավարի տեղակալ` ազատվելով աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Դատախազության աշխատակազմի ղեկավար է նշանակվել պետական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական Համլետ Գրիգորյանը:

Ավելի վաղ, գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամ Թամազյանի` 2013թ. սեպտեմբերի 23-ի հրամանով, անձնական դիմումի համաձայն պաշտոնից ազատվել էր գլխավոր դատախազության հատուկ հանձնարարությունների հարցերով ավագ դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արմեն Եսայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG