Մատչելիության հղումներ

logo-print

Սգո մատյան Լեհաստանի դեսպանատանը՝ ի հիշատակ Մազովեցկու


Տադեուշ Մազովեցկին որպես վարչապետ առաջին ելույթն է ունենում Լեհաստանի խորհրդարանում, Վարշավա, 24-ը օգոստոսի, 1989թ․

Տադեուշ Մազովեցկին որպես վարչապետ առաջին ելույթն է ունենում Լեհաստանի խորհրդարանում, Վարշավա, 24-ը օգոստոսի, 1989թ․

Հայաստանում Լեհաստանի դեսպանատանը այսօր բացվել է սգո մատյան` ի հիշատակ հետկոմունիստական Լեհաստանի առաջին վարչապետ Տադեուշ Մազովեցկու: Այդ մասին ասված է դեսպանատան հաղորդագրությունում:

Լեհ նշանավոր քաղաքական գործիչը կյանքից հեռացել է հոկտեմբերի 28-ին, 86 տարեկան հասակում:

«Մեզանից հեռացել է մի մարդ, ով Լեհաստանի համար վճռական պահերին խիզախություն ուներ խելացի լինելու: Շնորհակալ ենք», - ասել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, ով 2010 թվականին Մազովեցկուն նշանակել էր իր խորհրդական:

«Մազովեցկին մեր ազատության, անկախության հայրերից մեկն է», - լեհական լրատվամիջոցների հետ հարցազրույցում նշել է երկրի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG