Մատչելիության հղումներ

Բրահիմին հանդիպել է Ասադին


Լախդար Բրահիմիի և Բաշար Ասադի հանդիպումը, Դամասկոս, 30-ը հոկտեմբերի, 2013թ․
Լախդար Բրահիմիի և Բաշար Ասադի հանդիպումը, Դամասկոս, 30-ը հոկտեմբերի, 2013թ․
ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին երեկ Դամասկոսում կարճ հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։

Սիրիայի պետական հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Ասադը հայտարարել է, որ խաղաղության բանակցությունների հաջողությունը կապված է «ահաբեկիչներին» աջակցությունը դադարեցնելու և նրանց վրա ճնշում գործադրելու հետ։

Բրահիմին տարածաշրջանային այցի շրջանակներում ավելի վաղ եղել է նաև Իրանում։

Խաղաղության բանակցությունները, որոնք հավանաբար տեղի կունենան նոյեմբերին, նպատակ ունեն վերջ դնել Սիրիայում քաղաքացիական պատերազմին, որը արդեն ավելի քան 100 հազար մարդու մահվան պատճառ է դարձել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG