Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան. «ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովը լուրջ անելիքներ ունի»


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Վերջին տարիներին տարածաշրջանում տեղի են ունեցել ռազմաքաղաքական փոփոխություններ, որոնք չեն կարող մտահոգության առիթ չհանդիսանալ: Այդ մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ներկայացնելով տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը։

Նախարարը մատնանշել է, մասնավորապես, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները և ռազմականացումը, հայ - ադրբեջանական սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի աճը, հարևան երկրի կողմից իրականացվող հակահայկական քարոզչությունը և այլն:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նշվել է, որ այս առումով ՀԱՊԿ ԽՎ-ի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամները լուրջ անելիքներ ունեն տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին համապատասխան քայլեր իրականացնելու և առկա վտանգներին ու մարտահրավերներին արձագանքելու առումով:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ռազմաքաղաքական և ռազմատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG