Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ ԽՎ-ի հանձնաժողովում բարձրացվել է Ադրբեջանին զինտեխնիկայի մատակարարումների հարցը


Այսօր Երևանում մեկնարկած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստը սկանդալային ընթացք ունեցավ: Նիստի մեկնարկից կարճ ժամանակ անց պարզվեց, որ այն ապահովված չէ հայերեն թարգմանությամբ, ինչը հարուցեց Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի դժգոհությունը. նա պահանջեց թարգմանություն ապահովել, քանի որ, մասնավորապես, ինքը ելույթ է ունենալու մայրենի լեզվով:

XS
SM
MD
LG